National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
25.05.2021
Աշակերտները ծանոթացան Ազգային ժողովի աշխատանքներին
1 / 13

Մայիսի 25-ին ԱԺ «Բաց դաս» ծրագրի շրջանակում Ազգային ժողովի հյուրերն էին Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի մի խումբ աշակերտներ ու ուսուցիչներ:

Նրանց հետ հանդիպեցին եւ զրուցեցին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Հայկ Սարգսյանն ու  Կորյուն Մկրտչյանը:

Հայկ Սարգսյանը աշակերտներին ներկայացրեց օրենսդիր մարմնի կառուցվածքն ու գործունեությունը:

Դպրոցականները հետաքրքրված էին պատգամավոր դառնալու կարգով, իրենց համայնքի խնդիրները լուծելու ուղիներով:  Այս համատեքստում պատգամավորը տեղեկացրեց, որ համայնքում որոշակի ծրագրեր է նախատեսվում իրականացնել:

Կորյուն Մկրտչյանն էլ  ի պատասխան երեխաների հարցերի` հայտնեց, որ հետագայում նրանք կարող են Ազգային ժողովում աշխատել ոչ միայն պատգամավորի կարգավիճակով, այլ նաեւ կարող են լինել խորհրդարանի աշխատակազմում որպես մասնագետներ կամ որպես հավատարմագրված լրագրող լուսաբանել խորհրդարանական անցուդարձը:

Նույն օրը խորհրդարանում էին նաեւ  Լոռու մարզի Ֆիոլետովո համայնքի դպրոցականները: Նրանց հետ  հանդիպեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը:

Նա հյուրերի համար պարզաբանեց, թե ինչպես լինելով ազգային փոքրամասնության ներկայացուցիչ`  կարելի  է  ունենալ ԱԺ պատգամավորի մանդատ, մասնակցել  օրենքների ստեղծմանը, նպաստել երկրի զարգացմանը:  Նա  նշեց   ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչ պատգամավորների  թիվը, նրանց ընտրման կարգը:

Ազգությամբ ռուս պատգամավորը երեխաներին հորդորեց ռուսերենին հավասար սովորել նաեւ  հայոց լեզուն`  նկատի ունենալով նրանց քաղաքացիությունը:

Հյուրերը եղան ԱԺ գրադարանում եւ թանգարանում:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am